Երևանի կենտրոնում 7 համերգ է կայանալու

Դեկտեմբերի 9-ից սկսած Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում սիրված արտիստների և խմբերի մասնակցությամբ 7 համերգ է մեկնարկելու: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Դեկտեմբերի 31-ին` ժամը 23:00-ին էլ Հանրապետության հրապարակում կկայանա գլխավոր տոնական համերգը»,– ասված է հաղորդագրությունում։

Քաղաքապետարանը խոստանում է, որ միջոցառումների մասին ավելի մանրամասն կտեղեկացնի նախապես։