Շատ ոգևորված եմ. Ռոզա Լինը` հայտնի երգիչ Էդ Շիրանի համերգին ելույթ ունենալու մասին

«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ոգևորված է հանրահայտ անգլիացի երգիչ, երգահան Էդ Շիրանի (Ed Sheeran) համերգային շրջագայության ընթացքում հանդես գալու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։

Նշենք, որ դեռ հոկտեմբերին երգչուհին հայտնել էր այդ մասին` «Ինստագրամի» սթորի բաժնում հրապարակելով Շիրանի` 2023 թվականին կայանալիք համերգային շրջագայության պաստառը։

«Հաջորդ տարվա լավագույն և հուզիչ իրադարձությունը հավանաբար Էդ Շիրանի հետ համերգն է լինելու։ Այն մարզադաշտում է լինելու։ Շատ ոգևորված եմ ու ուրախ, որ հանդիպելու եմ Էդին։ Հնարավոր է նաև աշխատեմ նրա հետ»,- նշեց Ռոզան։

Նա ընդգծեց, որ 2022 թվականն իր կարիերայի առաջին տարին էր ու հույս ունի, որ 2023-ն էլ ավելի լավը կլինի։