Ինչպե՞ս է առանց ձեռքերի աղջիկը դարձել դիմահարդար

Թիլի Լոկին դեռ 2 տարեկան էր, երբ մինինգիտի պատճառով նրա մոտ առաջացան լուրջ բարդություններ, և աղջիկը կորցրեց իր երկու ձեռքերը:
Հիմա 13-ամյա Թիլին համարվում է «Open Bionics» բրենդի պաշտոնական ներկայացուցիչը, և ողջ աշխարհում ներկայացնում է ապրանքանիշի պրոթեզները:

Աղջիկը պահանջված է ոչ միայն մոդելային բիզնեսում: Լոկին անգլիացի ամենահայտնի դիմահարդարներից մեկն է, և իր վարպետության շնորհիվ մեծ գումարներ է կարողանում վաստակել:
Գեղեցկուհին վարում է իր սեփական բլոգը, որտեղ ոգեշնչում է նույն խնդիրն ունեցող մարդկանց՝ ապացուցելով, որ ֆիզիկական ոչ մի թերություն չի կարող խոչընդոտ հանդիսանալ երազանքներին հասնելու ճանապարհին:
Իր խնդրի մասին խոսելով՝ Լոկին մեծ նշանակություն է տալիս ժամանակակից պրոթեզավորման մեթոդներին՝ պատմելով, որ առանց ձեռքերի մարդկանց համար կարևոր է, որպեսզի իրենք ունենան ոչ թե ծովահենների պրոթեզներից, այլ իրական երկաթյա ձեռք, որը չի առջացնի տհաճություն:

«Ես դեռ 2 տարեկան էի, երբ զրկվեցի ձեռքերիցս, այդ պատճառով շատ չեմ բարդույթավորվել, բայց դպրոցական տարիքում իմ կրած պրոթեզները սարսափելի տգեղ էին ու վախեցնում էին դասընկերներիս: Ինձ համար մեծ ուրախություն է տեսնել, որ ժամանակակից պրոթեզավորման միջոցները գնալով զարգանում ու կատարելագործվում են:
Իսկ դիմահարդարում սովորելն ինձ մոտ շատ հեշտ է ստացվել հենց իմ պրոթեզների շնորհիվ»,- կիսվում է Թիլի Լոկին: