Խորվաթ մոդելը մեկնաբանել է Աշխարհի առաջնության խաղում անվտանգության աշխատակիցների հետ ունեցած կոնֆլիկտը

Խորվաթ հայտնի մոդել Իվանա Նոլը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի հետ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպումից հետո անվտանգության աշխատակիցների հետ իր ունեցած կոնֆլիկտը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին գոլերով (1:1), իսկ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին 11 մետրանոց հարվածաշարում (4:2):

«Նրանք թույլ չէին տալիս երկրպագուներին լուսանկարվել ինձ հետ և փորձում էին արգելել ինձ լուսանկարվել բազրիքի մոտ։ Ես նրանց հարցրեցի, թե ինչո՞ւ են այդքան կոպիտ իրենց պահում»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ աղջկա խոսքերը մեջբերել է Bild-ը։

Evolution City արենայի անվտանգության աշխատակիցները մոտեցել են Նոլին նախքան խաղի սկսվելը: Մոդելը հայտնի է աշխարհի առաջնության խաղերին իր սադրիչ հանդերձանքով։ Նոլիին քննադատել են արևելյան երկրի ներկայացուցիչները։ Խորվաթիայի հավաքականի երկրպագուն արդեն ներկա է գտնվել աշխարհի առաջնության մի քանի հանդիպման։

Մրցաշարի կիսաեզրափակիչում Խորվաթիայի հավաքականը կխաղա Արգենտինայի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին։