«Ես հուզվել էի քվեարկության ժամանակ, բայց դրանք երջանկության արցունքներ էին». Նարեն իր ելույթի և հույզերի մասին

Հայաստանում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022» հեղինակավոր երգի մրցույթը, որի շրջանակներում ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով 2-րդ տեղում է Հայաստանը, որը ներկայացնում էր Նարեն «Dance!» երգով:

Ելույթից հետո լրագրողների հետ զրույցում Նարեն պատմել է քվերակության, հույզերի և ակնկալիքների մասին: Tert.am Life-ը ներկայացնում է մանրմասները:

«Ես անասելի հյուզված էի քվերակության ժամանակ, անգամ լացել եմ, բայց դրանք եղել ենք երջանկության արցունքներ: Ես լիահույս էի, որ առնվազն կլինենք լավագույն տասնյակի մեջ, բայց մենք 2-րդ հորիզոնականում ենք: Ես իրատես եմ և այդ պահին ևս սթափ էի մոտենում իրավիճակին՝ հասկանալով, որ ուրեմն ես արժանի եմ 2-րդ հորիզոնականին։ Անասելի ուրախ եմ Լիսանդրոյի համար, որը հրաշալի արտիստ է և արժանի էր հաղթանակի»,-ասաց Նարեն:

Խոսելով ֆավորիտների մասին երգչուհին նշեց՝ հասցրել է մի քանի անգամ քվեարկել:
«Ես կարծում եմ՝ սա ուժեղագույն «Մանկական Եվրատեսիլն» էր, քանի որ բոլոր մասնակիցներն էլ շատ ուժեղ էին: Իմ ֆավորիտներն են և քվեարկել եմ Իռլանդիայի, Իսպանիայի և Անգլիայի օգտին»,- պատմեց երգչուհին:

Պատմելով հետագա անելիքների և այժմյան հույզերի մասին՝ երգչուհին նշեց, որ րոպեներ առաջ է ավարտվել մրցույթը և դեռևս չի հասկանում՝ ինչ է կատարվում իր հետ:

«Դեռևս չեմ ցանկանա բացահայտել հետագա անելիքներս և ծրագրերը, բայց վստահաբար կարող եմ ասել՝ երգն ու երաժշտությունը չեմ թողնելու»,- ասաց Նարեն:

Աղբյուր` Tert.am Life