Հայաստանում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022» հեղինակավոր երգի մրցույթը, որի շրջանակներում ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով հաղթող է ճանաչվել Ֆրանսիան ներկայացնող Լիսսանդրոն՝ «Oh Maman!» երգով, նա ստացավ 203 միավոր։
Կայացել է Լիսանդրոյի ասուլիսը, որի շրջանակներում նա պատմել է իր հույզերի և հաղթանակի մասին:
«Ես անասելի երջանիկ եմ և բառեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ՝ ինչ եմ զգում: Շնորհակալ եմ թիմիս, ընկերներիս, մարդկանց, որոնք աշխատել են ինձ հետ և բոլոր նրանց, ովքեր հավատում էին իմ հաղթանակին: Հաղթանակը բոլորինս է, Ֆրանսիայինը, ֆրանսիացիները, բոլոր այն մարդկանցը, որոնք քվեարկել են իմ օգտին»,-ասաց Լիսանդրոն:
Երեկվա ասուլիսի ընթացքում Լիսանդրոն նշել էր՝ ինչ է ցանկանում իր հետ տանել Հայաստանից:
«Ես երեկ նշեցի՝ ինձ հետ ցանկանում եմ տանել լավաշ և ամենակարևորը հաղթանակ, իսկ այսօր երկուսն էլ հնարավոր դարձան: Հաղթանակը վերադարձավ Ֆրանսիա»,-ասաց Լիսանդրոն:
Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն էլ հայտնել է, որ մյուս տարի մրցույթը կկայանա Ֆրանսիայում:
Աղբյուր` Tert.am Life