Կարծես it-զգեստը գտնվել է: Քենդալ Ջեններին լուսանկարել են Ամանորը նշելու, կորպորատիվ կամ պարզապես խնջույքի գնալու համար ամենակատարյալ կերպարով։
Պապարացիները շատ հաջող կերպով բռնացրել են Քենդալին և լուսանկարել նրան շլացուցիչ մուգ մաքսի զգեստով, որն ամբողջությամբ կարված է փայլերով և ռինսթոններով։ Այն աներևակայելի լավ է նստում Քենդալի կազմվածքի վրա՝ ընդգծելով նրա բարակ իրանը։
Երկրպագուները ևս հիացած են, նրանք բառեր չեն կարողանում գտնել այս հրաշք կերպարը համարժեք նկարագրելու համար, ուստի առաջարկում են պարզապես հիանալ դրանով:
