Արքայազն Ուիլյամն ասել է, որ երբեք չի դիտելու արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Netflix-ով ցուցադրվող վավերագրական սերիալը

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, ըստ տեղեկությունների,  ասել է, որ երբեք չի դիտելու կրտսեր եղբոր՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի վավերագրական սերիալը, որը ցուցադրվում է Netflix հարթակում:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նա այս մասին ասել է ընկերներին՝ նրանց խորհուրդ տալով չբորբոքել վեճը՝ եղբոր շոուից որևէ մեջբերումներով:

Ըստ աղբյուրի՝ Ուելսի արքայազնն ավելի շատ կենտրոնացած է «ապագային նայելու» և «գործը շարունակելու», այլ ոչ թե Սասեքսի դուքսի և դքսուհու հետ կռվի մեջ մտնելու ուղղությամբ:

Չնայած եղբայրների միջև տարաձայնություններին, նրանք սուրբծննդյան նվերներ կուղարկեն  միմյանց երեխաներին, բայց մեծահասակների միջև նվերների փոխանակում չի լինի:

Արքայազն Ուիլյամի ընկերը Sunday Times-ին ասել է. «Նա ասում է, որ երբեք չի դիտի այն, և ես գիտեմ, որ հաստատ չի դիտի»: Մեկ այլ աղբյուր հաստատել է այս պնդումը՝ այն որակելով «ճիշտ»:

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդն ու կոնսորտ թագուհի Կամիլան ևս չեն դիտի վեց մասից բաղկացած սերիալը, ինչպես պնդել  է մեկ այլ քաջատեղյակ աղբյուր:

Նշենք, որ վավերագրական սերիալը պատմում է Հարիի և Մեգանի՝ ծանոթության,ամուսնության և թագավորական ընտանիքում կյանքի, Մեծ Բրիտանիայից հեռանալու մասին:



Prince William said he will 'never' watch Harry and Meghan's Netflix docuseries because he's 'looking to the future' and intent on 'getting on with the job', sources claimWhile the Royal Family have not commented on the Netflix series, royal insiders said they have been particularly upset by the show's criticism of the late Queen Elizabeth and her Commonwealth legacy, which was referred to as 'Empire 2.0'Rift: Harry and William during the unveiling of a statue of their mother, Princess Diana, at Kensington Palace last yearA source said the Duke of Sussex hopes his brother Prince William and father King Charles will watch the series to get a better idea of what he and Meghan (pictured at their wedding) have had to go through