«Մեր ընտանիքը 10 տարեկան է». Օքսանա Սամոյլովան և Ջիգանը 10 տարի անց կազմակերպել են շքեղ հարսանիք (լուսանկարներ)

Ռուսաստանի Ինստագրամյան հարթակի ամենահայտնի ինֆլյուենսերներից Օքսանան և ռուս ռեփեր Ջիգանն ամուսնությունից 10 տարի անց կազմակերպել են իրենց հարսանիքը, որը ցուցադրելու է ուղիղ եթերով Սամոյլովայի «Вконтакте» էջում: 

Ժամեր առաջ զույգը հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է. «12/12/2012-12/12/2022 այսօր մեր ընտանիքը ուղիղ 10 տարեկան է: 10 տարվա ամուսնություն և մոտ 14 տարի միասին, գուցե 15, քանի որ ոչ-ոք չի հիշում, թե կոնկրետ ինչքան ժամանակ ենք մենք ծանոթ, բայց այսօր մենք հարսանիք ենք կազմակերպել: Այո-այո, իսկական հարսանիք և գիտեք՝ այս հարսանիքն ավելի կարևոր է, քան 10 տարի առաջվանը:

Այսօր, մեր արդեն այդքան մեծ ընտանիքը տեղափոխվում է նոր մակարդակ և միասին, ձեռք ձեռքի տված, մեջք-մեջքի և շրջապատված 4 սիրելի փոքրիկներով: Այսօր կասվեն շատ խոսքեր, կթափվեն երջանկության արցունքներ, կլինեն շատ ծիծաղաշատ դեպքեր և 1000 անհավանական հուզիչ պահեր»: