Բրազիլիայում հյուրախաղերի ժամանակ գողացել են բրիտանացի երգիչ Հարի Սթայլսի մեքենան։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Daily Mail-ը։
Մեքենան շարժվել է դեպի Կուրիտիբա, որտեղ նախատեսված է եղել երգչի համերգը դեկտեմբերի 10-ին, սակայն այն կանգնեցրել են երեք տղամարդ, որոնցից երկուսը զինված են եղել։ Սկզբում հաղորդվում էր, որ կողոպտիչները տիրացել են երաժշտական գործիքներին, սակայն ոստիկանությունը հերքել է այս տեղեկությունը։
Գողացված մեքենան պաշտոնապես չի եղել տուր կազմակերպող Love On Tour թիմինը, որի շրջանակներում Սթայլսը 84 համերգային ծրագրերով հանդես կգա 22 երկրներում: