SpaceX-ի ղեկավար և Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը ցույց է տվել իր մեծացած որդուն՝ երգչուհի Գրայմսից ։ X Æ A-12 անունով երեխային, ում ծնողները պարզապես X են անվանում, Մասկը բերել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Twitter-ի գլխավոր գրասենյակ: Նա որդու լուսանկարը հրապարակել է Twitter-ում։
«X-ը գեղեցիկ Սան Ֆրանցիսկոյում»,- գրել է Մասկը։
Նաև մեկնաբանություններում նա ցույց է տվել ընկերության տարածք մուտք գործելու համար երեխայի անձնական անցագրի լուսանկարը:
Իլոնը նախկինում ևս որդուն տարել է իր աշխատավայր։ Տղան, ըստ Twitter-ի աշխատակիցների, հաճախ վազել է միջանցքներով, երբ հայրը զբաղված է եղել։ Ավելին, հանդիպման սենյակներից մեկը վերածվել է մանկասենյակի։ Այն նույնիսկ լցված է եղել խաղալիքներով։