Ուելսի դուքսն ու դքսուհին, չխախտելով ամենամյա ավանդույթը, սուրբծննդյան բացիկ են հրապարակել՝ դրա համար ընտրելով գեղեցիկ ընտանեկան կադր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, լուսանկարն արվել է ամիսներ առաջ՝ Սանդրինգհեմի կալվածքում: Դատելով արևոտ և տաք եղանից՝ կարելի է ենթադրել, որ Կդարն արվել է աշնան սկզբին: Դրանում արքայազն Ուիլյամն է, Քեյթ Միդլթոնը և նրանց երեք երեխաները՝ արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոթն ու արքայազն Լուին:
Լուսանկարի հեղինակը Մարկ Պորտեուսն է:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները ավանդաբար հրապարակում են սուրբծննդյան բացիկներ՝ ընտանեկան կադրերով: