Netflix հոսքային ծառայության իսպանական ստորաբաժանումը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիին վերանվանել է Էնրիկե, որն իր կնոջ՝ դերասանուհի Մեգան Մարքլի հետ նկարահանվել է «Հարին և Մեգանը» վավերագրական ֆիլմում։ Իսպաներեն թարգմանությամբ ֆիլմի անվանումը հնչում է՝ «Enrique y Meghan», հայտնում է meaww.com-ը։
Ֆիլմի անվանման վրա ուշադրություն է հրավիրել TikTok սոցիալական ցանցի Sofia (@sofi4.gr) անունով օգտատերը։ «Իսպանիայում Հարիի անունը թարգմանել են»,- տեսանյութին կից գրել է նա։
Թարգմանության առանձնահատկությունները կապված են այն փաստի հետ, որ Հենրի (Հենրիխ) անունը, որը տրվել է արքայազնին ծննդյան ժամանակ, իսպաներենում հնչում է որպես Էնրիկե։