Դուք հիշո՞ւմ եք Ֆերուչու Լամբորգինիին, ում շնորհիվ աշխարհը 1996 թվականին ունեցավ «Lamborghini Miura» մակնիշի շքեղ ավտոմեքենան, որը մինչ այսօր չի զիջում իր դիրքերը և դասվում է աշխարհի լավագույն ու ամենաճոխ ավտոմեքենաների շարքին:
Լամբորգինիների հայտնի ընտանիքի ներկայացուցիչներից է 25-ամյա երգչուհի Էլեթրա Միուրա Լաբորգինին, ով նաև համարվում է Իտալիայում թվերքի թագուհի:
Հիշեցնենք, որ թվերքը սեքսուալ պարային տեսակ է, որը հայտնի է 2017 թվականից:
Գեղեցկուհին ոչ միայն զբաղվում է երգարվեստով, այլ նաև ակտիվ մասնակցում է տարբեր ռեալիթի-շոուների, հեռուստածրագրերի և հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում:
Հասարակության կարծիքով աղջկա պահվածքն անպատվաբեր է Լաբորգինիների ընտանիքի համար, սակայն ինքը՝ Էլեթրան, այդպես չի կարծում:
Օգտագործելով ընտանեկան միլիոնները՝ գեղեցկուհին ցանկանում ինքնահաստատվել՝ կայանալով ու հայտնի դառնալով շոու-բիզնեսում: