«Նրանք են իմ բաժին Արցախը». Պոնչն արցախցի ընկերների հետ լուսանկար է հրապարակել

Հումորային տարբեր նախագծերից հայտնի Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, լուսանկար է տեղադրել արցախցի ընկերների հետ՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, իսկ լուսանկարին կից գրել է. «Իմ արցախցի ընկերներն են: Ուժեղ, ուղիղ ու ճիշտ. չհուսահատվող:  Նրանք են իմ բաժին Արցախն ու ես շատ եմ սիրուն նրանց»:

Նշենք, որ արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է ադրեջանական շրջափակման մեջ։ Ադրբեջանցիների մի խումբ, ովքեր ներկայացել են բնապահպաններ, փակել են Հայաստան-Արցախ ճանապարը՝ այդպիսով 120 հազար արցախցիներին կտրելով Հայաստանից և ամբողջ աշխարհից։