«Մարդ լինելը կեղծ ու անտարբեր ժպիտը չէ». Սարգիս Գրիգորյանը 43-րդ տարեդարձի առթիվ լուսանկար է հրապարակել

Դերասան, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանը ծննդյան 43-րդ տարեդարձի առթիվ ընտանեկան լուսանկար է հրապարակել Instagram-ի, որին կից գրել է.

«Որքան մեծանում, այնքան հասկանում ես, որ մարդ լինելն ամենա դժվար ու կարևոր առաքելությունն է: Ու նաև տեսնում եմ, որ մարդկանց մեջ, գրեթե մարդ չի մնացել:
Մա՛րդ… մարդ լինելը կեղծ ու անտարբեր ժպիտը չէ, շահամոլ ընկերասիրությունը չէ, փողն ու փառքը չէ, էժան ու անգրագետ գլուխ գովելը չէ, անեկդոտի վրա ստից ծիծաղելը չէ… չէ, չէ, չէ-երը ցավոք ամեն տարի գնալով շատանում են: Ու արժեզրկում մարդուն: Մա՛րդ.. հասկանում եմ, որ ես էլ եմ մարդ, որ ես էլ նույն սխալներից ունեմ, որ իմ մեջ էլ կա մարդկային պիղծ նախանձն ու շահամոլությունը` հանունի համար անտարբեր ծիծաղն ու տխմար դեմքի արտահայտությունը… կա, կա, կա, որովհետև մարդ եմ:

Սակայն ամեն օր Աստծուն հավատալով պայքարում եմ դրա դեմ` ինձ տեղը դնելով, իմ հետ կռիվ տալով, ինձ պատժելով` շատերի աչքին կոպիտ ու անտակտ երևալով, «քաղաքավարության կանոնները» չպահելով, անհասկանալի ու սառը թվալով… Միգուցե և այդպես է, բայց ավելի լավ է այդպես` մենակ, կամ քչով, քան խաբելով ինքս ինձ: Գիտեմ դժվար ու ոչ ծննդյան բարեմաղթանք գրեցի, բայց գրեցի այն ինչ էս պահին ուզեցի ասեմ: Կներեք, որ մի փոքր անտակտ, անքաղաքավարի ու բռի ստացվեց` սակայն անկեղծ: Այսօր դառա 43 տարեկան մարդ: Շնորհավոր ամանոր ու Սուրբ Ծնունդ»: