«Հազարավոր մարդկանց կյանք է վտանգված». Լուսինե Թովմասյանը անդրադարձել է շրջափակված Արցախում 4 ամսական երեխայի վերակենդանացման բաժանմունքում գտնվելուն (լուսանկար)

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին և 4 ամսական երեխայի վերակենդանացման բաժանմունքում գտնվելուն:

«Ինչ համբերություն, ինչ բան: Հազարավոր մարդկանց կյանք է վտանգված»,- լուսանկարին կից գրել է Լուսինե Թովմասյանը: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական ցույցի պատրվակով, փակել են Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը փակող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Արցախում 120 հազար մարդ այս պահին շրջափակման մեջ է. հումանիտար ճգնաժամը գնալով սրվում է: