«Երթի ու վանկարկումների հերթը հասավ նաև իմ հաջորդին». Անի Խաչիկյանը՝ որդու հետ քայլերթին մասնակցելու մասին

Դերասանուհի Անի Խաչիկյանը, որը որդու հետ մասնակցել է երեկ կազմակերպված քայլերթին, Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակումներ է արել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և որդու հետ երթին մասնակցելուն: 

«Իրականում ահավոր ցավոտ պատկեր էր, որ երթի ու վանկարկումների հերթը հասավ նաև իմ հաջորդին, անտանելի ցավոտ գիտակցում է, բայց մի բան հաստատ է՝ Արցախ ջան մենակ չես, քեզ չենք լքել, չենք մոռացել, անտարբեր չենք, չհավատաս», – գրել է Անի Խաչիկյանը: 

Նշենք, որ քայլեթը սկսվել էր Օպերայի բակից և մասնակիցներն այցելել են ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ ու հասել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, կազմակերպել էին հայ հայտնիները՝ նպատակ ունենալով միջազգային հանրությանը կոչ անել ամեն գնով բացել Արցախի կյանքի ճանապարհը՝ թույլ չտալով, որ նախադեպը կրկնվի, ինչպես նաև շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայությանը ցույց տալ, որ նրանք միայնակ չեն: Ավելի վաղ այս մասին հայտնել էր երգիչ, երգահան Արտեմ Վալտերը, որն արմատներով Արցախից է: