«Ամենաթանկ պահերը կյանքում գալիս են անսպասելի»․ Ռիփփիի գրավիչ ֆոտոշարքը

Երգչուհի Ռիփփին, ով մշտապես զարմացնում է իր հետաքրքիր և օրիգինալ կերպարներով, նոր ֆոտոշարք է իրականցրել։ Լուսանկարները հրապարակվել են երգչուհու ինստագրամյան էջում։ Նկարներում Ռիփփին ընթրիքի սեղանի շուրջ է՝ ձեռքին գինու բաժակ։ Դիմահարդարը այս անգամ երգչուհու համար մուգ և վառ գույների դիմահարդարում է ընտրել։
«Ամենաթանկ պահերը կյանքում գալիս են այնքան անսպասելի,որ երբեմն չես հասկանում՝ ինչ անես ու ոնց վարվես»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին։