Variety-ն հրապարակել է բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի իր ցուցակը: Մենք կխոսենք լավագույն 10-ի մասին, որպեսզի իմանաք, թե որ ֆիլմերն են դարձել լավագույնը: Եվ այս ցուցակից դատելով՝ կարելի է ասել, որ նախկինում ամեն բան ավելի լավ էր ստացվում․
- «Psycho» (1960)
- «The Wizard Of Oz» (1939)
- «Կնքահայրը» (1972)
- «Քաղաքացի Քեյն» (1941)
- «Pulp Fiction» (1994)
- «Յոթ Սամուրայ» (1954)
- «2001. Տիեզերական ոդիսական» (1968)
- «It’s a Wonderful Life» (1947)
- «Ամեն ինչ Եվայի մասին» (1950)
- «Saving Private Ryan» (1998)
Բացի այդ, «The Silence of the Lambs» զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը, «Տիտանիկը»՝ 45-րդ, «The Texas Chain Saw Massacre»՝ 49-րդ: Rosemary’s Baby-ն զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ վարկանիշում 21-րդ դարի առաջին ֆիլմը Brokeback Mountain-ն է՝ 57-րդ տեղը։ Ցուցակի առաջատար մուլտֆիլմը «Բամբի»-ն է, որը զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը։ Ցանկում այնուհետև հայտնվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Իմ հարևան Տոտորոն», «Կենաց ծառը», «Մութ ասպետը», «Մակաբույծը», «The Shining», «Խաղալիքների պատմությունը» և այլն։