Որ մթերքն է հանգեցնում մաշկի վաղաժամ ծերացման

Շաքարն ու շաքար պարունակող մթերքը կարող են խիստ բացասաբար անդրադառնալ արտաքինի վրա։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան Աննա Բերյոզինան՝ հղում անելով ամերիկացի գիտնականների ուսումնասիրությանը։

«Շաքարը բացասաբար է անդրադառնում մաշկի որակի վրա ու նպաստում է դրա ծերացմանը։ Սա է պատճառը, որ շաքարի բարձր պարունակությամբ մթերքը խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից», – նշել է մասմագետը։

Նա նաև նշել է, թե սննդամթերքի որ տեսակներին է հարկավոր ուշադրություն դարձնել՝ ընդգծելով, որ սննդակարգը հարկավոր է հարստացնել օգտակար ճարպերով։

«Եթե սննդակարգում քիչ են առողջարար ճարպերը (օրինակ՝ ծովային ձկնատեսակներ, ձիթայուղ, կտավատի յուղ, ավոկադո), ապա նվազում է Օմեգա 3 ճարպաթթուների մակարդակը, մինչդեռ հենց այս տարրերն են մասնակցում մեր մարմնի յուրաքանչյուր բջիջի պաշտպանիչ գործառույթներին՝ ծածկելով այն պաշտպանիչ լիպիդային շերտով»,- եզրափակել է փորձագետը։