Իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը կիսամերկ լուսանկարվել է Dust Magazine ամսագրի շապիկի համար։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են ամսագրի ինստագրամյան էջում։
48-ամյա Պենելոպե Կրուսը դարձել է Dust Magazine-ի նոր համարի հերոսուհին: Դերասանուհին հրապարակման շապիկի համար կեցվածք է ընդունել կիսամերկ՝ ձեռքերով փակելով կուրծքը, իսկ հագուստից կրել է միայն Chanel-ի կիսավարտիք։
Նկարահանումների պատասխանատուն իտալացի և շվեյցարացի նորաձևության լուսանկարիչներ Լուիջի Մուրենուի և Ջանգո Հենցիի դուետն էր։