Դերասանուհի Անի Խաչիկյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու՝ Տեսլայի հետ լուսանկարներ, որոնց կից գրել է. «Բոլորը բաժանումները վերադարձի նախապայմանով»:
Նշենք, որ օրեր առաջ դերասանուհին որդու հետ մասնակցել էր Արցախի համար կազմակերպված քայլերթին։ Անին Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակումներ էր արել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և որդու հետ երթին մասնակցելուն:
«Իրականում ահավոր ցավոտ պատկեր էր, որ երթի ու վանկարկումների հերթը հասավ նաև իմ հաջորդին, անտանելի ցավոտ գիտակցում է, բայց մի բան հաստատ է՝ Արցախ ջան մենակ չես, քեզ չենք լքել, չենք մոռացել, անտարբեր չենք, չհավատաս», – գրել էր Անի Խաչիկյանը: