«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ ասպետ». Անահիտ Կիրակոսյանը շնորհավորանքը որդուն և մատուցված անակնկալը

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը շնորհավորել է որդու ծննդյան օրը՝ հրապարակելով տեսանյութ, որտեղ նա երգում է երգիչ Լյոկայի հետ, իսկ հոլովակին կից նա գրել է.

«Այսօր Հայկս դարձավ տասը տարեկան: Երևի ընդունված է, որ երեխաները պետք է լուսավոր, մանկական երգեր երգեն, բայց Հայկս ամբողջ տարի ասում էր՝ «Մամա, «Ես դեռ կամ» երգը միացրու լսեմ, իմ ամենասիրած երգն է»: Որոշեցի ծնունդին անել անակնկալ ու խնդրել Երգիչ Լյոկային, որ Հայկիս հետ միասին երգի այս երգը: Անչափ շնորհակալ եմ Նրան տղայիս երազանքը կատարելու համար: Նրանք են մեր ապագան: Ծնունդդ շնորհավոր,իմ հայ ասպետ»: