Սիրեք անսահման ու առանց պատճառների․ Յանա Դանիելյանի ամանորյա լուսանկարները դստեր հետ

Դերասանուհի, հաղորդավարուհի Յանա Դանիելյանը սոցցանցերի իր էջերում դստեր հետ ամանորյա նոր լուսանկարներով է կիսվել։

«‎Տոներն են մոտենում․․․
Իրականում ինձ համար յուրաքանչյուր օր տոն է։
Միայն այն, որ աչքերս բացելուն պես տեսնում եմ հոգուս և սրտիս հարազատ ու սիրելի ժպտացող դեմք ու մռութիկ, վայելում եմ ծնողներիս ներկայությունը, լսում եմ ընկերներիս՝ հույսերով լի մտքերն ու գաղափարները, արդեն տոն է։
Երջանիկ լինելու համար շատ բան պետք չէ, գնահատեք այն ինչ ունեք։
Սիրեք անսահման ու առանց պատճառների։
Ջերմացրեք, որ ջերմանաք‎»‎,- գրել է հաղորդավարուհին։