Դրեյքը կրկին անախորժության մեջ է: Ոչ վաղ անցյալում ռեփերը կորցրել էր մեկ միլիոն դոլար, քանի որ խաղադրույք էր կատարել Արգենտինայի հավաքականի հաղթանակի վրա հիմնական ժամանակում՝ աշխարհի առաջնության եզրափակչում։ Հիշեցնենք, որ արգենտինացիները հաղթել են 11 մետրանոցներով: Այս անգամ Դրեյքը վիրավորել է մի աղջկա․ համենայն դեպս այդպես է պնդում համացանցում մի անծանոթուհի:
Բանն այն է, որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում աղջիկը պնդում է, որ ռեփերն իրեն հրավիրել է իր մոտ: Այնուամենայնիվ, նախքան նրանց հանդիպման ավարտը, Դրեյքը խնդրել է նրան ստորագրել NDA-ի նման մի բան: Աղջիկը նաև պնդում է, որ իրեն տարօրինակ հարցեր է տվել, օրինակ՝ երեխաներ ցանկանո՞ւմ է։ Բայց նա իրեն չի կորցրել և որոշել է նկարահանել նրան… Ճիշտ է, Դրեյքին դա այնքան էլ դուր չի եկել, և նա վռնդել է վերջինիս: Այն բանից հետո, երբ երաժիշտը մեկնաբանել է իրավիճակը, տեսանյութը ջնջվել է։ Դրեյքը պնդում է, որ այս ամենը ճիշտ չէ և մարդկանց հորդորում է ավելի կարևոր բաներով զբաղվել։
Ի դեպ, 2018 թվականին Դրեյքն առաջին անգամ հայր է դարձել։ Հոկտեմբերին երեխան չորս տարեկան դարձավ։