Ըստ CommonCentsMom-ի ուսումնասիրության՝ Զենդայան 2022 թվականի ամենանորաձև աստղն է: Իսկ ռեսուրսի փորձագետներն առաջնորդվել են Google US-ում հայտնի մարդկանց ոճի հետ կապված որոնման հարցումներով։ Միջին հաշվով, դերասանուհու նորաձևության արժանիքները փնտրվել են ամսական 21760 անգամ, իսկ կարմիր գորգի վրա նրա հայտնվելը ամսական 6900 անգամ։ Այնուամենայնիվ, նա միանգամայն արժանի է. նրա կերպարը «Օսկար»-ում և Valentino-ի հետ անթիվ արշավներն արել են իրենց գործը:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արիանա Գրանդեն՝ 21610 հարցումով, երրորդը՝ Բիլի Այլիշը՝ 21560։ Չորրորդ տեղը փորձագետները շնորհել են Քիմ Քարդաշյանին՝ 19600 որոնումներով, իսկ «Քիմ Քարդաշյանի զգեստը»՝ նույն Մերիլին Մոնրոյինը, որը մոդելը Met Gala-ում կրել է, Google-ի օգտատերերը ամեն ամիս որոնել են 5500 անգամ: Վարկանիշում հաջորդում են Լեդի Գագան (18600), Օլիվիա Ռոդրիգոն (17760), որը մեզ հայտնի է High School Musical-ում Նինիի դերով, Քենդալ Ջենները (17350) և Քեյթ Միդլթոնը (14300):
Զարմանալիորեն, ցուցակի իններորդ տեղը զբաղեցրել է հենց արքայադուստր Դիանան, ով մահացել է դեռևս 1997 թվականին. նրա հանդերձանքները ամսական որոնել են 14,160 անգամ: Ի վերջո, ոճի իկոնա և ոգեշնչման հավերժական աղբյուր է Դիանան: Եվ վերջապես Բելլա Հադիդը 12550 արդյունքով եզրափակել է լավագույն տասնյակը։