Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ համատեղ հրապարակում է արել ինստագրամյան իր էջում, որտեղ շնորհավորել է հետևորդներին Ամանորի կապակցությամբ՝ հրապարակելով ընտանեկան լուսանկարներ։
«Բարով եկավ 2023։ Թող օրհնված ու խաղաղ տարի լինի»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին։
Նշենք, որ զույգի որդին՝ Ռոբերտը, լույս աշխարհ է եկել 2020 թվականի հունիսին։