Եվգենի Պրոնինն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել Հայաստանից

Հայտնի ռուս դերասան Եվգենի Պրոնինը, որն ընտանիքի հետ Հայաստանում է, «Ինստագրամի» իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել:

Եվգենի Պրոնինը լուսանկարներում կնոջ` պրոդյուսեր Քրիստինա Առուստամովայի և որդու հետ է։

«Լավագույն բանը, որը կարելի է անել Ամանորին, հարազատներին սեր ու ջերմություն տալն է»,–հրապարակմանը կից գրել է դերասանի կինը և նշել ամուսնուն։

Նշենք, որ Եվգենին և նրա հայազգի կինը` Քրիստինան, ամուսնացել են 2019 թվականին։ Նրանք ունեն մեկ որդի` Հարին։