«Մայրիկիս մի կերպ եմ համոզել, բայց շատ ունեի այս լուսանկարների կարիքը». Հասմիկ Խոջյանը՝ մայրիկի հետ

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ամանորյա ֆոտոշարք, որին կից գրել է.

«Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Թող, որ այս Սուրբ Ծննդյան օրով խորհրդանշական լինի մայրիկիս հետ նկարները: Թող, որ Աստված միշտ պահապան լինի բոլորիս ծնողներին, որ նրանք մշտապես լինեն առողջ ու մեր կողքին: Լավ նայենք մեր ծնողներին, շատ սիրենք նրանց, խնայենք նրանց, որ ավելի երկար երջանկացնեն մեզ իրենց ներկայությամբ, չնայած ինչ էլ անենք, միևնույն է, երբեք չենք կարողանա իրենց վերադարձնել նույնչափ սեր, ժամանակ ու հնարավոր ամեն ինչ, որքան նրանք են մեզ համար արել(անում)՝ անշահախնդիր: Այդ պատճառով ուղղակի հաճախ ասենք, որ սիրում ենք ու այդ սերը նրանց ամեն օր փոխանցենք մեր գործողություններով: 

Հ.Գ. Մայրիկիս մի կերպ եմ համոզել,որ ինձ հետ ֆոտոշութի գա, բայց ես, իսկապես, անասելի շատ ունեի այս նկարների կարիքը: Այնքան էի ուզում՝ չեք պատկերացնի»: