«H&M»-ը իր երկրպագուների դատին է ներկայացրել սկանդալային նոր գովազդը, որտեղ ներկայացվում են ապրանքանիշի նոր հավաքածուն:
Ղազախ լուսանկարիչները որոշել են հասարակության մոտ մեծացնել բրենդի հանդեպ հետաքրքրությունը՝ նրա հագուստը գովազդելով նման հետաքրքիր կերպով:
70-ականների ոճով ֆոտոշարքում պատկերված են բռնաբարության կամ սպանության զոհեր:
«Յուրաքանչյուր ֆոտոշարք պետք է ունենա պատմություն: Մարդիկ առավել հետաքրքրությամբ են «կարդում» լուսանկարների պատմությունը, քան պարզապես դիտում գեղեցիկ ու կիսամերկ մոդելներին»,- մանրամասնել են լուսանկարիչները:
Սակայն ֆոտոշարքը շատերի դժգոհության պատճառն է դարձել, որովհետև գեղեցիկ հագուստ ցուցադրելու փոխարեն՝ այն ներկայացնում է դաժան պատմություններ ու հաղորդում բացասական էմոցիաներ:
Բայց «H&M»-ի մարքեթոլոգները կարողացել են հասնել իրենց նպատակին. չէ՞ որ նրանք ցանկանում էին իրենց գովազդով ուշադրություն գրավել ու դառնալ խոսակցությունների թեմա:
Ապրանքանիշի սկանդալային ֆոտոշարքն աննկատ չի մնացել ոչ ոքի կողմից: