Ինչպես ազատվել «ամանորյա» այտուցներից․ խորհուրդներ մասնագետից

Ամանորյա խնջույքները կարող են հանգեցնել այտուցների առաջացման, սակայն թերապևտ, գաստրոէնտերոլոգ Անաստասիա Տիմոշենկոն gazeta.ru-ի հետ զրույցում պատմել է՝ ինչպես կարելի է ազատվել նման տհաճ հետևանքներից։

«Ավելորդ այտուցվածության պատճառը միջբջջային հեղուկի պահպանումն է օրգանիզմում հայտնվող աղի կամ էթանոլի փոխանակության արգասիքների ավելցուկի ֆոնին»,- բացատրել է Տիմոշչենկոն՝ նշելով մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պայքարել այս խնդրի դեմ:

Մասնագետի խոսքով՝ միջբջջային տարածությունում հեղուկի կուտակումը կարող է զուգակցվել օրգանիզմի ջրազրկման հետ, հետևաբար, առաջին հերթին անհրաժեշտ է ջրային ռեժիմ սահմանել և խմել մաքուր, չգազավորված ջուր։ Կարևոր է նաև սննդակարգում աստիճանաբար թարմ բանջարեղեն ու մրգեր ավելացնել։

Բացի այդ, այտուցներից կարելի է ազատվել նաև մեծ քանակությամբ կալիում պարունակող մթերքի օգնությամբ, իսկ դրանց շարքին են դասվում ընկույզները, չամիչը, ծիրանաչիրը, սալորաչիչը, լոբին, ոլոռը, սիսեռն ու հատապտուղները։

Էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է նաև մեծացնել ֆիզիկական ակտիվությունը։ Բացի այդ, արդյունավետ կարող են լինել մերսումն ու կոնտրաստային ցնցուղը։