Ռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկը և դերասանուհի Պաուլինա Անդրեևան գրեթե հինգ տարի միասին ապրելով` ձեռք են բերել իսկական ընտանիքի կարգավիճակ։
Բազմաթիվ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զույգը սեպտեմբերի 17-ին պատրաստվում է ամուսնանալ: Ամուսնության արարողությունը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում: Առայժմ հայտնի չեն վայրն ու ժամը: Ըստ որոշ տվյալների` նրանք արդեն հասցրել են գրանցել ամուսնությունը: Դրանց համաձայն զույգն արարողությանը հրավիրել է մոտ երկու տասնյակ ամենամտերիմ մարդկանց։
Ֆյոդոր Բոնդարչուկն իր ապագա կնոջն առաջին անգամ տեսել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնում, երբ Իգոր Վերնիկը նրան հրավիրել է «№ 13D» ներկայացման նոր տարբերակի պրեմիերային: Արդեն 2015-ի հոկտեմբերին էկրաններ բարձրացավ «Մեթոդ» սերիալը, որտեղ գլխավոր դերերը կատարեցին Պաուլինա Անդրեևան և Կոնստանտին Խաբենսկին: Կարճ ժամանակ անց Ֆյոդորը դերասանուհու հետ ծանոթանալու հնարավորություն ունեցավ, և նրանց միջև սկսեցին հարաբերություններ զարգանալ: