Օրերս կայացել է «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը։ Դուք արդեն գիտեք այս տարվա հաղթողների մասին, այնպես որ այժմ ժամանակն է ամփոփել նորաձևության և գեղեցկության արդյունքները կարմիր գորգի հյուրերի շրջանում։ Այս անգամ հավաքել ենք դիմահարդարման լավագույն օրինակները։
Անկեղծ լինենք, այս անգամ ոչ մի դիմահարդարում վաու էֆեկտ առաջացրեց: Հիմնականում հայտնի դիմահարդարները ընտրել են մերկ և նուրբ գույների շեշտադրումները: Մեր բացարձակ ֆավորիտը Էմմա Դ’Արսիի դիմահարդարումն էր (նույն ինքը՝ մեծահասակ Ռեյնիրա Թարգարիենը՝ Վիշապի տնից): Կապույտ մազերն ու աչքերի ընդգծված շպարը կարմիր գորգի վրա հատկապես արտառոց տեսք ունեին՝ հակասելով Անյա Թեյլոր-Ջոյի կոկիկ մերկ տեսքի համեմատությամբ: