«Միսիս Բուլղարիա-2022» մրցույթում հաղթել է հայուհի Մանիտա Վարդանը: Նա իր հաղթանակը տոնել է Վառնայից ոչ հեռու գտնվող «Կիրիլիցատայի Դվոր» մշակութային և պատմական կենտրոնում։
Նա կներկայացնի նաև Բուլղարիան գեղեցկության համաշխարհային մրցույթում։ Այս մասին տեղեկացնում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Մրցույթին մասնակցել է 300 աղջիկ։ Գեղեցկուհին իր հաղթանակը նվիրել է Արցախին և ողջ հայությանը՝ հույս հայտնելով, որ այսպես լսելի կդարձնի Արցախի ձայնը։
![](https://showbiz.am/wp-content/uploads/2023/01/image-91-683x1024.png)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2023/01/image-92.png)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2023/01/image-93.png)
![](https://showbiz.am/wp-content/uploads/2023/01/image-94.png)