Թվարկվել են 2023 թվականի ամենանորաձև սանրվածքները

Glamour-ի լրագրողները թվարկել են սանրվածքները, որոնք հատկապես նորաձև կդառնան 2023 թվականին։ Այս մասին նյութը հրապարակված է պարբերականի բրիտանական տարբերակի կայքում։

Ըստ նյութի՝ արդիական կդառնա սանրվածքը, որում դեմքը շրջանակող մազերը նմանվում են «C» տառին։ Նշվում է, որ նման ոճի երկրպագուները ոգեշնչված են «Ընկերներ» սերիալի հերոսուհի Ռեյչել Գրինի կերպարով։

Բացի դրանից, համակցված սանրվածքները կմտնեն նորաձևություն:

«Մարդիկ հաճախ նախընտրում են 70-ականների և 90-ականների սանրվածքների համադրություն»,- ասում է վարսահարդար Փոլ Պերսիվալը:

Բացի դրանից, իր արդիությունը չի կորցրել ցանկացած կարճ սանրվածքը, 1990-ականների ոճով ծավալուն ոճավորված գանգուրները։ Խոպոպներն ու շերտավոր սանրվածքները նույնպես կմնան ամենաթրենդայինների շարքում, օրինակ՝ «գայլի սանրվածքը» (ծավալուն մազեր` արմատների մոտ կտրած ծայրերով, որոնք ստեղծում են չսանրված մազերի էֆեկտ):