«Մարդու ճակատագիրը» հաղորդման շրջանակներում երգչուհի Վալերիան կիսվել է իր կյանքից ամենատխուր ու դժբախտ պատմություններից մեկով։ Երգչուհին մինչ այսօր ցավով է հիշում՝ ինչպես է տարիներ առաջ իր սխալի պատճառով կորցրել երեխային։
Հղի Վալերիան, չիմանալով, որ երեխայի է սպասում, գրիպի ժամանկ հակաբիոտիկների չափազանց մեծ բաժին է ընդունում, ինչի պատճառով էլ օրեր անց վիժում է։ Նա շատ է երազել կրկին մեկ փոքրիկ ունենալու և նրան Եգոր անվանելու մասին։ Ցավոք, ճակատագիրը նրան չի տվել այդ հնարավորությունը։
Երեխային կորցնելու փաստը ծանր է տարել նաև նրա ամուսինը Իոսիֆ Պրիգոժինը։
«Այս սարսափելի դեպքից հետո ես անմիջապես մեկնեցի համերգային շրջագայության։ Հետաձգել հնարավոր չէր։ Աշխատանքը օգնեց մոռանալ տխրությունն ու ցավը։ Մենք բոլորս էլ մեր խնդիրներն աշխատում ենք թաղել աշխատանքի մեջ»,- «Մարդու ճակատագիրը» հաղորդման շրջանակներում անկեղծացել է Վալերիան։
Հիշեցնենք, որ Իոսիվ Պրիգոժինը նախկին ամուսնությունից ունի 3 երեխա, Վալերիան՝ նույնպես։
Զույգը միշտ երազել է համատեղ երեխաների մասին, սակայն բախտը նրանց չժտաց։
«Հիմա իմ անվան կողքին սազում է տատիկ բառը»,- կատակով նշել է Վալերիան։