«Playboy»-ի շապիկը զարդարել է Աննա Սեդակովան

36-ամյա ուկրաինացի երգչուհի Աննա Սեդակովան իր սեքսուալությամբ ու համարձակ կերպարներով գերել է միլիոնավոր տղամարդկանց սրտեր։ Գեղեցկուհին իր տեսահոլովակներում և ֆոտոշարքերում հաճախ է հանդես գալիս գայթակղիչ կերպարներում՝ ցուցադրելով կազմվածքի առանձնահատկությունները։
Այս անգամ Սեդակովան զարդարել է «Playboy»-ի շապիկը։ Երգչուհին խոստովանում է, որ առաջարկներ է ստացել այլ ամսագրերից, բայց մերժել է՝ չցանկանալով չափից ավելի մերկանալ։
Երկրպագուներին զարմացրել է նրա այս հայտարարությունը, որովհետև շատերը կաարծում էին, որ Աննան մերկանալու հետ կապված բարդույթներ չունի։ Ի դեպ, «Playboy»-ի շապիկին երգչուհու հագին անդրավարտիք չի նկատվում։

Հիշեցնենք, որ Աննան երկար ժամանակ դատարաններում պայքարում էի իր ծողական իրավունքները վերականգնելու համար։ Նախկին ամուսինը խլել էր դստերը՝ մեղադրելով Աննային անուշադրության ու անատրբերության մեջ և զրկելով նրան աղջկան տեսնելու հնարավորությունից։
Բարեբախտաբար, հիմա երգչուհու և նախկին ամուսնու հարաբերությունները լավ են և երգչուհին կարողանում է հաճախ հանդիպել երեխայի հետ։

Հիշեցնենք, որ Սեդակովան ունի երեք երեխա և ամուսնացած է եղել երկու անգամ։ Նրա առաջին ամուսինը «Դինամո» ֆոտբոլային թմի ավագն էր՝ Վալենտին Բելկևիչը, ում հետ գեղեցկուհին օրինականացրել է հարաբերությունները 2004 թվականին։
Իսկ 2011 թվականին գեղեցկուհին ամունացել է ուկրաինացի գործարար Մաքսիմ Չերյավսկիի հետ։
2016 թվականին Աննան նոր սիրավեպ է սկսել Սերգեյ Գուդմանի հետ։ Իր երեք երեխաների այս երեք հայրերի հետ երգչուհու հարաբերությունները բավականին լարված են։