Նա դիմել է 20 վիրահատության, որպեսզի նմանվի Քիմ Քարդաշյանին

Քանի որ պլաստիկ վիրահատություններն ու կոսմետիկ միջամտությունները հանրության համար դարձել են ոչ միայն հասանելի, այլ նաև մատչելի, միլիոնավոր մարդիկ, ցանկանալով նմանվել իրենց կուռքերին դիմում են տասնյակ վիրահատությունների՝ կորցնելով իրենց ինքնատիպությունն ու առանձնահատկությունը։
Նման մարդկանցից է նաև 27-ամյա ամերիկուհի Ջենիֆերը, ով ծախսել է 1 միլիոն դոլար և դիմել է 20 պլաստիկ վիրահատությունների, որպեսզի նմանվի իր սիրելի հեռուստաաստղին՝ Քիմ Քարդաշյանին։
Սակայն շուրթերը մեծացնելու համար կատարած վերջին վիրահատության ժամանակ Ջենիֆերի մոտ առաջացել են բարդացումներ, ինչի եհտևանքով նրա շուրթերն այտուցվել են ու սկսել են արնահոսել։ Գեղեցկուհու առողջական վիճակը մինչ այսօր չի կարգավորվում։
Բորբոքման պատճառը ֆիլլերների չարաշահումն է։ Ինքը՝ Ջենիֆերը, հոգեպես շատ ծանր վիճակում է։

«Ես դիմել եմ 20-ից ավելի պլաստիկ վիրահատության և չեմ զղջացել դրանցից որևէ մեկի համար։ Ես ճանապարհ եմ հարթել դեպի իմ երազանքը։
Սակայն շուրթերի համար ծախսելով 3000 դոլար՝ ես հույս ունեի ստանալ ավելի լավ արդյունք։ Օրեր շարունակ լաց եմ եղել և չեմ կարողացել դուրս գալ տանից։ Ցանկանում էի գեղեցիկ շուրթեր, բայց ստացա «ձկան բերան»»,- լրագրողների հետ հարցազրույցում անկեղծացել է Ջենիֆերը՝ պատմելով, որ պատրաստվում է ևս մի քանի կոսմետիկ միջամտության դիմել, որպեսզի հնարավոր լինի շտկել շուրթերի թերությունը։