Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է հրապարակել:

Տեսանյութում Արցախում ապրող երեխաներն են, ովքեր հորդորում են դադարեցնել Արցախի շրջափակումը:

Հոլավակի հերոսներից մեկը Դիանան է: Նա պատմում է, որ Արցախում բնակվող 120 000 հայերից մեկն է, որը մեկ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից:

Մեկ այլ աղջիկ էլ տեղեկացնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է։