Այս տարվա թրենդային գույների շարքում հաստատապես ընդգրծված են ինչպես վառ երանգները, այնպես էլ խլացված գունապնակի տարբերակները: Համաձայն Miuccia Prada-ի և Raf Simons-ի պատվիրանների՝ 2023 թվականին Միլանում Տղամարդկանց նորաձևության շաբաթում շագանակագույնն ամուր կմտնի մեր առօրյա կյանք: Dolce & Gabbana-ի և Fendi-ի դիզայներները, ընդհակառակը, համառորեն քվեարկում են մոխրագույնի բոլոր երանգների կերպարների օգտին։ Եվ կրկին վառ գույների համադրությամբ։


Իսկ օրերս «Բաբելոն» ֆիլմի գովազդային շրջագայության շրջանակներում Մարգո Ռոբին միայն հաստատեց այն տեսությունը, որ 2023 թվականի մոխրագույն առօրյան միայն այդ գունային երանգներով կարելի է կոտրել։
Նոր լուսանկարներում դերասանուհին կեցվածք է ընդունել ավստրալական Cristopher Esber ապրանքանիշի ցածր նստող կիսաշրջազգեստով դեկորատիվ գոտիով մաքսի զգեստով։ Կերշարը մուգ մոխրագույնով լրացվում է կապույտ երանգով միանգամից երկու ոչ պակաս նկատելի դետալներով՝ շատ թևնոցներ աջ ձեռքին և առնվազն տասնյակ բարակ օղակներ ձախին՝ բառացիորեն անցյալ տարվա ամառային թրենդի նոր մոտեցում:

