Բրեդ Փիթից բաժանվելուց հետո Անջելինա Ջոլիին վերագրում էին բազմաթիվ սիրավեպեր, սակայն այս ամենը ասեկոսեների մակարդակում էր։ Իսկ վերջերս աստղը անձնական կյանքը քննարկելու նոր առիթ է տվել։ Բանն այն է, որ ամանորյա տոներին նրան նկատել են «Նորմալ մարդիկ» սերիալից հայտնի Փոլ Մեսկալայի հետ։ Հայտնիները նստել են հարմարավետ սրճարանում և ինչ-որ բան քննարկել:
Մենք որոշեցինք չշտապել եզրակացություններ անելիս (մանավանդ, որ դերասանուհու 16-ամյա դուստրը՝ Շայլո Ջոլի-Փիթը, նրանց հետ նույն սեղանի շուրջ էր), սակայն ինսայդերները պնդում են, որ Անջելինան հիացած էր երիտասարդ դերասանով։
«Էնջին «Նորմալ մարդիկ» սերիալի մեծ երկրպագու էր և տարված էր Փոլով: Նա հետևում է նրա կարիերային և հաղորդագրություններ ուղարկում նրան: Ջոլին նրան գրել է, որ Շայլոյի հետ կգա նրա նոր բեմադրությունը դիտելու։ Ի վերջո, նա հրավիրել է նրան սուրճի, ինչի համար նա շատ է ուրախացել»,- պատմել է Closer-ին ինսայդերներից մեկը: Նրա խոսքով՝ աստղը հիացած է դերասանով։
