Կենդանակերպի այս նշանի հետ անհնար է լեզու գտնել

Խեցգետին

Առաջին հայացքից կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները թեթև բնավորություն ունեն։ Նրանք հոգատար են, առանձնանում են երևակայությամբ։
Նրանց հետ հետաքրքիր է, քանի որ խորը ներաշխարհ ունեն, որն անհնար է մինչև վերջ ճանաչել։ Խոսքը, իհարկե, Խեցգետինների մասին է։ Նրանք զգացմունքային են, խոցելի, ամեն բան սրտին մոտ են ընդունում, սուր արձագանքում ցանկացած քննադատության։
Խեցգետինները հակված են թաքցնել իրենց զգացմունքները, դրանք ապրել միայնակ։
Նրանք ուզում են, որ մարդիկ հասկանան իրենց, բայց ոչ միշտ են կարողանում բառեր գտնել՝ զգացածն արտահայտելու համար։ Նրանք շատ ժամանակ են անցկացնում սեփական մտորումներում, այդ պատճառով էլ մարդկանց դժվար է նրանց հետ լեզու գտնել։

Սա չի նշանակում, թե Խեցգետինները չեն ցանկանում ձեզ տեսնել իրենց կյանքում։ Պարզապես արտաքին աշխարհը հյուծում է նրանց։ Ներդաշնակ լինելու համար Խեցգետիններին միայնություն է հարկավոր։ Աջակցությունն ու ուշադրությունը ևս կարևոր են կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար․ նրանց շատ հեռու մի թողեք։
Հնարավորություն տվեք Խեցգետիններին և կտեսնեք, թե որքան խորը ու հրաշալի կարող են լինել հարաբերությունները նրա հետ։
Եթե դուք սիրահարվել եք Խեցգետնի, ապա հույս չունենաք, որ նա շուտ կնկատի ձեզ։ Խեցգետինները վախենում են առաջին քայլն անել և դրա պատճառով շատ ժամանակ կորցնում են իրենց սիրող ու թանկ մարդկանց։