«Չափազանց ջերմացնում է, որ ձեզանից շատերը բարձրացնում են Արցախի շրջափակման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը». Ռոզա Լին

Երգչուհի Ռոզա Լինն ինստագրամյան իր էջում «iHeartRadio ALTer Ego» համերգին իր մասնակցության վերաբերյալ հերթական հրապարակում է արել՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին:

Երգչուհին լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Չափազանց ջերմացնում է, որ ձեզանից շատերը բարձրացնում են Արցախի շրջափակման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը»։

Հիշեցնենք, որ երգչուհի Ռոզ Լինը մասնակցել էր «iHeartRadio ALTer Ego» համերգին և իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն էր հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական և անօրինական շրջափակման վրա։ Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է արդեն 39 օր շարունակ։