Սոնա Եսայանը նոր հոլովակ է հրապարակել «Մաշնես ու ես» երգի ներքո

Պարուհի Սոնա Եսայանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հերթական պարային հոլովակը, բայց այս անգամ հայկական ռեփի՝ «Մաշնես ու ես» երգի ներքո:

«Սթորիումս «Մաշնես ու ես» երգի հայտնվելուց հետո բազմաթիվ նամակներ ստացա, որ ամերիկյան հիփ-հոփ երգերից բացի մի անգամ էլ հայկական ռեփ օգտագործեմ պարը բեմադրելիս։ Երբեք հայկական ռեփի սիրահար չեմ եղել, բայց այս երգը «հին դպրոց է», ու հիշում եմ՝ երբ փոքր էի, շատ էին լսում։ Ես էլ որոշեցի անպատասխան չթողնել ձեր խնդրանքը ու այս երգն օգտագործեմ, որովհետև հետաքրքրությունը շատ մեծ էր, թե ինչ կստացվի։ Այս անգամ ստուդիայի ստանդարտներից դուրս հոլովակ ենք նկարել՝ փորձելով որոշ չափով ներառել հայկական «քյարթու» մշակույթը»:

Տեսանյութի մեկնաբանություններում էլ պարուհու ամուսինը՝ հումորիստ Գրիգ Գևորգյանը գրել է. «Օրինակ՝ այս վիդեոյի մեջ ես կարող էի հայ տղա խաղայի»: