Հայաստանի թատերական գործիչների միության վարչությունը հաստատել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության փորձագետների կազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձագետների կազմում են՝ Կարինե Խոդիկյանը՝ դրամատուրգ, «Գրական թերթի» և «Դրամատուրգիա» ամսագրի գլխավոր խմբագիր, Լիլիթ Արզումանյանը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, գրականագետ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աննա Ասատրյանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Դավիդ Մուրադյանը՝ արձակագիր, կինոգետ, Արշալույս Հարությունյանը՝ բեմադրիչ, դերասան, Հրաչյա Պապինյանը՝ բեմադրիչ, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն, Սուսաննա Բրիկյանը՝ թատերագետ:
«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն ավանդույթի համաձայն կանցկացվի մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: