Լուսինե Թովմասյանի հրապարակումը երեխաների հետ

Հաղորդավարուհի, մոդել և դերասանուհի Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում երեխաների հետ տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «Իմ լավագույն ու հաճելի երեկոները հենց այսպես է անցնում»:

Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում Լուսինեն նշել էր, որ այս շրջանում իր համար ամենակարևոր գործոնը երեխաների հետ ժամանակ անցկացնելն է: 

«Եթե կա ցանկություն, չկան խոչընդոտներ՝ հնարավոր է ամեն բան համատեղել և հասցնել: Օրվա մեծ մասն անցկացնում եմ երեխաների հետ, նույնիսկ, երբ մեկ շաբաթ բացակայում ենք երկրից, վերադառնալով հասկանում եմ այդ օրերի ընթացքում մեր բացակայությունը նրանց կյանքում»,- ասել է նա: