Դիանա Գրիգորյանը` նուրբ և գեղեցիկ դիմահարդարմամբ

Դերասանուհի, հաղորդավարուհի, սցենարիստ և ռեժիսոր Դիանա Գրիգորյանը, ով այժմ նկարահանում է Արմենիա TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը, նոր լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում։ Լուսանկարներում Դիանան խոշոր պլանով է ներկայաված՝ ցուցադրելով դիամահարդարի և վարսահարդարի կատարած աշխատանքը։ Հրապարակված լուսանկարներում դերասանուհին նեղ, կարմիր զգեստով է և նուրբ, բաց երանգներով դիմահարդարմամբ, որպես աքսեսուար կրում է վզնոց։