Ո՞րն է Քիմ Քարդաշյանի ամենասիրելի հայկական ուտելիքը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր հայտն ընկերուհու Փերիս Հիլթոնի և բազմաթիվ ռեալիթի շոու ծրագրերի մասնակցելու շնորհիվ, չի մոռանում իր հայկական արմատների մասին և հաճախ է կիսվում երկրպագուների հետ իր կյանքից հետաքրքիր մանրամասներով:

Քիմն իր ինստագրամյան էջում հետևորդներին խոստովանել է, թե հայկական խոհանոցի որ ուտելիքն է ամենից շատ սիրում:
«Բոլո՞ր հայրերն են ճաշին լավաշ ուտում ձվածեղով»,- հետևորդներին հարցրել է Քիմը։
Սեքսուալ գեղեցկուհին երկրպագուներին խոստովանել է, որ դա նաև իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի սիրելի ուտեստն էր:

Ռոբերտ Քարդաշյանն Ամերիկայում հայտնի փաստաբան էր, ում նախնիները 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանից արտագաղթել են ԱՄՆ: Նա ճանաչում ձեռք բերեց իր ընկերոջ՝ ֆուտբոլիստ Ջեյ Սիփսոնի շնորհիվ, ով մեղադրվում էր սեփական կնոջը սպանելու մեջ:
Հետևելով հոր օրինակին՝ Քիմը նույնպես ակտիվ գործունեություն է ծավալում իրավագիտական բնագավառում:
Սակայն վերջերս հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը տառապում է գայլախտով: Գեղեցկուհին պատրաստվում է երկրորդ անգամ անցնել բժշկական զննություն, որպեսզի համոզվի իր ցավալի հիվանդության մեջ: