Լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանը սպասում է իր առաջնեկին՝ Արփիին և ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պատասխանել է հետևորդների անանուն հարցերին։ Գրում է Tert.am Life-ը:
Հետևորդներից մեկը նշել է, որ ըստ Արուսիկ Տիգրանյանի հրապարակումների սոցիալական հարթակներում նա ծանր հղիություն է ունեցել և հետաքրքրվել՝ ինչպես է հաղորդավարուհին դիմադրել մարդկանց, որոնք տարակուսած են եղել այդ կարգավիճակից։
«Ոչ–ոք ձեր առողջությունից թանկ չէ, ոչ–ոքին պետք չէ փոխել և կյանք սովորեցնել։ Հիշեք՝ ձեր համար ամենակարևոր մարդը դուք պետք է լինեք։ Նախ փորձեք հասկանալ ձեր սահմանները՝ ինչն է ձեզ համար ընդունելի, ինչը՝ ոչ, ինչն է հաճելի, ինչը՝ ոչ։ Դրանից հետո, եթե զգում եք՝ մարդիկ անցնում են այդ սահմանը՝ ուղիղ ասեք դրա մասին։ Եթե չեն հասկանում, ապա կոպտեք, եթե էլի չեն հասկանում՝ սահմանափակեք շփումը և վերջ։ Անկախ նրանից՝ ով կլինի։ Եթե ձեր էներգիան խլում են, նյարդայնացնում են, ուրեմն ջնջում եք, բլոկում եք և չեք շփվում, իսկ վատագույն դեպքում ուղղակի մակերեսային շփում և վերջ»,– պատասխանել է Արուսիկ Տիգրանյանը։
Առաջնեկի և հղիության հարցերին պատասխանելիս հաղորդավարուհին նշել է, որ արդեն պատկերացնում է՝ ինչպիսին է լինելու դուստրը։
«Ինձ թվում է՝ Արփին աշխարհի ամենասիրուն մարդն է լինելու»,– ասել է հաղորդավարուհին։
Հետևորդները հետաքրքրվել են՝ որո՞նք են հաղորդավարուհու ամուսնու բնավորության չսիրած կողմերը ինչին հաղորդավարուհին պատասխանել է․ «Ձեր ամուսնու չսիրած գծերը պետք չէ բարձրաձայնել, քանի որ դա դեմ է թիմային փիլիսոփայությանը։ Պետք է միմյանց աջակցել, ոչ թե հակառակը»։